USD389.45EUR409.74RUB3.86

Երևանում բացվել է ճառագայթային թերապիայի կենտրոն

«Էրեբունի» բժշկական կենտրոնը ամերիկյան առաջատար «Վարիան» ընկերության հետ համատեղ ստեղծել է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ռադիոիզոտոպների հետազոտման ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոն։ Համալիրը հագեցած է ժամանակակից ռադիո և բրախիթերապիայի սարքավորումներով, գերմանական Siemens Healthineers ընկերության վերջին ճառագայթային պլանավորման տոմոգրաֆով, որն ապահովում է առավել ճշգրիտ տվյալներ ուռուցքաբանական հիվանդությունների (քաղցկեղ) արդյունավետ ճառագայթային բուժման համար: Կենտրոնն ունի նաև Հայաստանի համար եզակի պոզիտրոնային էմիսիոն համակարգչային տոմոգրաֆ։ Համալիրն աչքի է ընկնում իր ժամանակակից ռադիովիրաբուժությամբ, որը հնարավորություն է տալիս բուժել բարորակ և չարորակ նորագոյացությունները, ինչպես նաև այլ ախտահարումներ՝ ոչնչացնելով ուռուցքային բջիջները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ