Գործարանը ներառում է 2 հեկտար արտադրական տարածք, այն հնարավորություն կտա մեծացնել արտադրության ծավալները, ստեղծել նոր տեսակի ապրանքներ և արտահանել դրանք միջազգային շուկաներ։ Կաթի վերամշակման հզորությունը օրական կլինի 150 հազար լիտր։ Գործարանը 43,5 մլն դոլար արժողությամբ խոշոր ներդրումային ծրագրի եզրափակիչ փուլն է, որի շրջանակներում Լոռու մարզի Տաշիր համայնքում բացվել է անասնաբուծական խոշոր համալիր։