Երևանի ողջ տարածքում ձմեռային տնկի ծրագրի շրջանակում տնկվել է շուրջ 600 մշտադալար ծառ։ Այդ ծառերից մոտ 250-ը տնկվել են Նոր Նորքի 5-րդ զանգվածում, Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից այգում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի տեղեկացմամբ՝ տնկված ծառերի մեծ մասը աճեցվել է հենց քաղաքային տնկարանում, ինչը հնարավորություն է տալիս ապահովել ավելի հարմարեցված և կենսունակ կանաչապատում մայրաքաղաքի պայմաններում։
Ծրագիրը նպատակ ունի բարելավել քաղաքի կանաչ միջավայրը, բարձրացնել օդի որակը և ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ երևանցիների համար։