USD382.67EUR444.93RUB4.8445

Երևանում գործարկվում են «Հետիոտն կանչի» ռեժիմով լուսացույցներ

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ սեպտեմբերի 22-ից մի շարք փողոցներում հետիոտնային անցումները կկարգավորվեն «հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով։

Նոր լուսացույցներ տեղադրվել են հետևյալ հասցեներում․

  • Անդրանիկի փողոց՝ հ․75/10, 39/10 հասցեներին հարակից
  • Պարույր Սևակի փ․՝ հ․8 և 8/2 միջնամաս
  • Հալաբյան փողոց՝ պոլիկլինիկայի մոտ
  • Սարկավագի փողոց՝ հ․14 (Հայ-չինական դպրոց)
  • Տիգրան Պետրոսյան փ․՝ 20 պոլիկլինիկա
  • Դավիթ Բեկի փ․՝ հ․106/5 (ՀՔԲ մոտակայքում)
  • Հրաչյա Թամրազյան – Ռիգայի փողոցների խաչմերուկ
  • Այվազովսկու փողոց – Նոր Արեշի 39-րդ փողոց
  • Խաչիկ Դաշտենցի – Նոր Արեշի 35-րդ փողոցների խաչմերուկ
  • Խուդյակովի փողոց – Ավանի 6-րդ փողոց

📌 Այս համակարգը թույլ է տալիս հետիոտններին լուսացույցի կոճակը սեղմելով կանչել կանաչ լույս, ինչը նպաստում է ինչպես անցման անվտանգության, այնպես էլ երթևեկության հոսքի կարգավորմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ