Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերի մի շարք օրերին Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոն – սեպտեմբերի 10-11 և 15-16
- Շենգավիթ – սեպտեմբերի 10-11 և 15
- Նոր Նորք – սեպտեմբերի 11 և 15-16
- Արաբկիր – սեպտեմբերի 11
Միաժամանակ, ազոտի երկօքսիդի (NO₂) պարունակությունը նույնպես գերազանցել է սահմանային մակարդակը՝
- Կենտրոնում՝ սեպտեմբերի 10-12 և 15
- Նոր Նորքում՝ սեպտեմբերի 15-16
- Արաբկիրում՝ սեպտեմբերի 15
Շենգավիթում այս ցուցանիշը սահմանը չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի (SO₂) պարունակությունը չի անցել թույլատրելի սահմանը։
Նման օրերին խորհուրդ է տրվում հնարավորինս սահմանափակել բացօթյա ֆիզիկական ակտիվությունը, հատկապես՝ երեխաների, տարեցների և շնչառական խնդիրներ ունեցող անձանց։