USD381.5EUR447.61RUB4.8175

Երևանում հանրային տրանսպորտում վճարում չկատարելու համար կազմվել է շուրջ 1 370 արձանագրություն

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են վերահսկողական ստուգայցերը մայրաքաղաքի հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի տվյալներով՝ օգոստոսի 19-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հանրային տրանսպորտի ուղևորավարձը չվճարելու համար կազմվել է շուրջ 1 370 վարչական արձանագրություն։

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ ուղևորները պարտավոր են վճարել ուղեվարձը սահմանված կարգով և պահել վճարումը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հաստատումը՝ վերահսկողության դեպքում ներկայացնելու համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ