USD382.67EUR444.93RUB4.8445

Երևանում կաթնամթերքի արտադրամասի գործունեության մի մասը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի Արցախի թաղամասում գտնվող անհատ ձեռնարկատեր Գոռ Սարգսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերվել են խախտումներ։

ՍԱՏՄ Կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգումների արդյունքում լաբորատոր փորձաքննության է ուղարկվել «Գաուդա» պանրի նմուշ (արտադրված 2025 թ․ օգոստոսի 8-ին), որի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

Արտադրողին տրվել են հրահանգներ՝ արգելել տվյալ խմբաքանակի իրացումը, հետ կանչել այն շուկայից և իրականացնել ոչնչացում կամ օգտահանում։ Տեսչական մարմնի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ