Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս տարի մայրաքաղաքի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ, որոնք փոխարինել են մասնավոր հին Hyundai ավտոբուսներին։
Բացի այդ, մայրաքաղաքում զարգացվում է նաև էլեկտրատրանսպորտի համակարգը։ «Այս տարի ունենք 45 տրոլեյբուսի գնման ծրագիր, որի կանխավճարը շուտով կփոխանցենք։ 2026 թվականի առաջին եռամսյակում ակնկալում ենք դրանք ներդնել քաղաքային ցանցում», – նշել է Ավինյանը։