Աշնան սկզբին մայրաքաղաքը կընդունի իր նոր մշակութային ու զվարճանքի կենտրոնը՝ «Տաշիր Արենա»-ն, որը կկառուցվի նախկին Երևանի կրկեսի տեղում։
Նախագծի բացմանն ընդառաջ արդեն Հայաստան է ժամանել 150 արտիստներից բաղկացած միջազգային թիմ, որի կազմում կան ակրոբատներ, պարողներ, պրոդյուսերներ ու տեխնիկական մասնագետներ։
«Տաշիր Արենա»-ն նախատեսվում է դառնալ միջազգային ստանդարտներին համապատասխան բազմաֆունկցիոնալ հարթակ՝ կրկեսային շոուների, համերգների և մշակութային մեծածավալ միջոցառումների համար։