USD384.26EUR452.58RUB4.8832

Երևանում կդադարեցվի տրանսպորտի թղթային QR տոմսերի օգտագործումը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտում աստիճանաբար շրջանառությունից կհանվի թղթային QR կոդով մեկերթ տոմսը։

Թղթային տոմսը նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, սակայն սկսել է լայնորեն կիրառվել նաև ամենօրյա ուղևորների կողմից։ QR կոդի անորակ տպագրությունը հաճախ հանգեցնում է սկանավորման խնդիրների՝ ստեղծելով անհարմարություններ ուղևորների համար և խոչընդոտելով համակարգի կայուն աշխատանքը։

Թղթային տոմսը կփոխարինվի հետևյալ տարբերակներով՝

  • տրանսպորտային քարտ
  • անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից)
  • բջջային հավելված։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ