Երևան է ներկրվել նոր Howo մակնիշի աղբատարների հերթական խմբաքանակը։ Մեքենաները նախատեսվում է գործարկել մոտ 10 օրից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ աղբատարների պարկը պարբերաբար թարմացվում է, և այս ձեռքբերումն էլ այդ գործընթացի շարունակությունն է։
«Ամեն տարի պարկը որոշ չափով թարմացնում ենք։ Սա հերթական չափաքանակն է, որով համալրում ենք աղբատար մեքենաների պարկը»,– նշել է Ավինյանը։
Այս քայլը նպատակ ունի բարձրացնել աղբահանության արդյունավետությունը և ապահովել քաղաքի մաքուր ու անվտանգ միջավայրը։