2024 թվականին հիմնադրված Noor Racing-ն իր ներդրումային ծրագրի շրջանակներում կառավարության որոշմամբ ազատված է ներմուծման մաքսատուրքից։ Դրա նպատակն է մի քանի փուլով ներդրումների միջոցով զարգացնել ավտոսպորտը Հայաստանում։
Առաջին փուլի շրջանակներում արդեն գնվել է միջազգային ստանդարտի 15 սպորտային ավտոմեքենա (Sodi RT 8): Նրանց օգնությամբ նախատեսվում է միջազգային մրցույթներ կազմակերպել Հայաստանում։ Թիրախային մասնակիցները կլինեն Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և այլ երկրների ներկայացուցիչներ, ովքեր կցանկանան մրցել եզակի պայմաններում, քանի որ նման մեքենաները տարածաշրջանում կլինեն միայն Հայաստանում։ Երկրորդ փուլում ծրագրի հաջող իրականացման դեպքում նախատեսվում է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան մրցուղի/քարտուղի։ Այս ենթակառուցվածքը հնարավորություն կունենա ընդունելու խոշոր միջազգային մրցույթներ՝ հեշտացնելով զբոսաշրջիկների հոսքը։