Օգոստոսի 13-ին, ժամը 08:00-ից, Ջրանցքի հիմնանորոգման աշխատանքների պատճառով փակ կլինի Դավիթ Բեկի փ. – Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ. – Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունը։
Երթևեկությունն այս ընթացքում կկազմակերպվի հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին։
Տեղեկությունը հայտնել է Երևանի քաղաքապետարանը։