Կառավարությունը նախատեսում է բյուջետային վերաբաշխում, որի արդյունքում Երևանը կստանա 45 նոր «Յութոնգ» տրոլեյբուս և 104 վերելակ։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ նոր տրանսպորտային միջոցները կփոխարինեն արդեն ավելի քան 18 տարի շահագործվող «Լիազ» տրոլեյբուսներին։
📌 Ծրագիրը միտված է ինչպես հանրային տրանսպորտի արդիականացմանը, այնպես էլ բնակիչների համար բարձրահարկ շենքերում անվտանգության ու հարմարավետության մակարդակի բարձրացմանը։