Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը: Ակադեմիան կգործի նախկին «Կանազ» մշակույթի տան շենքում: Նորագույն տեխնիկական միջոցներով ու ենթակառուցվածքներով հագեցած, ժամանակակից ու միջազգային պահանջներին համապատասխան կրթամշակութային նոր հաստատությունը, որը ակտիվ դերակատարություն է ստանձնելու համայնքի և պատանիների մշակութային կրթության, գեղագիտական դաստիարակության գործում: