Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում հաղթել էր «Լա Բոհեմ»-ը: Դավիթ Մինասյանի հեղինակած ստեղծագործությունն արդեն մանրակերտից վերածվում է մեծ քանդակի: Հուշարձանի բացումը նախատեսվում է 2025թ. մայիսի 22-ին՝ որպես մեծանուն երգչի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ արարողություն: