«Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն մեկնարկել է նախաձեռնություն, որի նպատակն է խթանել տարեցների ակտիվ ու հետաքրքիր առօրյան։ Ծրագրի շրջանակում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների՝ ոչ միայն հմտություններ զարգացնելու, այլև սոցիալական ներգրավվածությունն ամրապնդելու նպատակով։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կենտրոն վարչական շրջանի աջակցությամբ։