2019-2024թ. հիմնանորոգման ծրագրերերով նախակրթարաններում ընդհանուր առմամբ կձևավորվի 89 խումբ՝ նախատեսված շուրջ 2500 երեխայի համար:
Փոխքաղաքապետը Տիգրան Ավինյանին է ներկայացրել մայրաքաղաքում հինգ նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքների վերաբերյալ զեկույցը։
«Մենք անընդհատ այս նախագծման, հողի ընդլայնման, նոր հողի հատկացման գործընթացների մեջ ենք։ Խնդրում եմ՝ արդեն ամփոփենք դա, ավարտին հասցնեք և հաջորդիվ զեկուցեք, թե երբ են հայտարարվելու շինարարության մրցույթներն ամեն մեկի մասով»,- ասել է Տիգրան Ավինյանը։