USD382.54EUR443.29RUB4.6972

Երևանում նախատեսվում է կառուցել «Սուրմալու» մետրոյի նոր կայարան

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ներդրումներ ներգրավել «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ կառուցվելիք «Սուրմալու» մետրոյի նոր կայարանի նախագծի իրականացման համար։

Քաղաքապետարանը հոկտեմբերի 27-ին կանցկացնի կայարանի տեխնիկատնտեսական հիմնավորման կրկնակի մրցույթը, քանի որ հուլիսին անցկացված առաջին փորձը տապալվել էր մասնակիցների պակասի պատճառով։

Շուտով նախատեսվում է հայտարարել նաև հարակից տարածքի քաղաքաշինական հայեցակարգի մշակման և կայարանի նախագծման մրցույթներ։

Բոլոր մրցույթների արդյունքների ամփոփումից հետո քաղաքապետարանը կսկսի աշխատանքներ՝ նոր մետրոյի կայարանի նախագծի համար ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ