Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ նոյեմբերի 27-ից մի շարք հատվածներում մեքենաների կանգառն արգելվելու է։ Սահմանափակումները վերաբերում են Բաղրամյան պողոտայի որոշ ճանապարհահատվածների։
Արգելքը կգործի հետևյալ վայրերում․
- Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա 10 հասցեի հարակից ճանապարհահատվածը՝ երթևեկելի գոտու աջ կողմում
- Բաղրամյան պողոտա – Ռաֆայել Լեմկինի փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ
Քաղաքապետարանը կոչ է անում վարորդներին նախօրոք հաշվի առնել փոփոխությունները՝ խուսափելու համար տուգանքներից և երթևեկության ավելորդ խոչընդոտներից։