Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է տվյալներ Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ՝ մարտի 10–16 ժամանակահատվածի համար։
Ըստ չափումների՝ փոշու մասնիկների պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մի շարք վարչական շրջաններում՝
• Երևանի Կենտրոնում՝ մարտի 10–15-ը
• Նոր Նորքում՝ մարտի 11, 13, 14 և 16-ին
• Արաբկիրում՝ մարտի 11, 12 և 14-ին
• Շենգավիթում՝ գերազանցում չի արձանագրվել
Ազոտի երկօքսիդի դեպքում նույնպես գրանցվել են գերազանցումներ՝ հատկապես Կենտրոնում և Նոր Նորքում գրեթե ամբողջ շաբաթ, ինչպես նաև Արաբկիրում և Շենգավիթում՝ որոշ օրերին։
Միևնույն ժամանակ, ծծմբի երկօքսիդի պարունակությունը նշված ժամանակահատվածում չի գերազանցել թույլատրելի սահմանները։