USD381.24EUR442.43RUB4.904

Երևանում օդի աղտոտվածության մակարդակները՝ անբարենպաստ, բայց ոչ վտանգավոր. Հայհիդրոմետ

Հայաստանի Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակի տվյալները 2025 թվականի նոյեմբերի 19-25-ը ընկած ժամանակահատվածի համար։

Փոշու պարունակություն

Փոշու մակարդակը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է՝

Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

Արաբկիրում՝ ամբողջ շաբաթ,

Շենգավիթում՝ նոյեմբերի 25-ին,

Նոր Նորքում՝ սահմանը չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդ

Ազոտի երկօքսիդի պարունակությունը նույնպես գերազանցել է թույլատրելի սահմանը՝

Կենտրոնում՝ նոյեմբերի 19-ին,

Արաբկիրում՝ նոյեմբերի 20-ին,

Նոր Նորքում՝ նոյեմբերի 22-ին,

Շենգավիթում՝ նոյեմբերի 25-ին։

Ծծմբի երկօքսիդ

Ծծմբի երկօքսիդի մակարդակը Երևանում չի գերազանցել սահմանային թույլատրելի նորմերը։

Ընդհանուր գնահատական

Ըստ ՀՀ կառավարության 2008 թվականի 1186-Ն որոշման՝ դիտված աղտոտվածության ցուցանիշները գնահատվում են անբարենպաստ, սակայն ոչ վտանգավոր մակարդակի։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ