Մշակվել և ներդրվել է համապատասխան էլեկտրոնային հարթակ, որը ցույց կտա օդի՝ փոշով աղտոտվածության մակարդակը։ Այսօրվանից հարթակը դառնում է հասանելի բոլոր նրանց համար, որոնք կցանկանան ծանոթանալ փոշու վերաբերյալ տվյալներին․ «Այս աշխատանքներն ու սարքերի տեղադրումը շարունակական են, բոլոր վարչական շրջաններում պետք է ունենանք տեղադրված համապատասխան սարքեր»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը նշել է, որ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը պետք է տվյալներից օգտվելու հնարավորություն ունենա։