USD384.03EUR443.29RUB4.795

Երևանում օդի որակը վատթարացել է․ Կենտրոնում արձանագրվել են բարձր փոշու և ազոտի երկօքսիդի մակարդակներ

Հուլիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի անցկացրած դիտարկումների համաձայն՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում մթնոլորտում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը մի քանի օր շարունակ գերազանցել է սահմանային թույլատրելի նորման։

Փոշու մակարդակն անցել է սահմանը՝

  • Կենտրոնում՝ հուլիսի 23, 24, 25, 26 և 28-ին,
  • Նոր Նորք, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում՝ թույլատրելի մակարդակի սահմաններում է մնացել։

Ազոտի երկօքսիդի գերազանցումներ՝

  • Կենտրոնում՝ հուլիսի 25-29,
  • Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթ,
  • Արաբկիրում՝ հուլիսի 26-ին և 29-ին,
  • Շենգավիթում՝ հուլիսի 27-ին և 29-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը բոլոր շրջաններում թույլատրելի մակարդակից չի անցել։

Հիշեցնենք, որ օդի աղտոտվածության նման ցուցանիշները կարող են վտանգ ներկայացնել առողջության համար, հատկապես՝ շնչառական խնդիրներ ունեցող անձանց համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ