USD384.47EUR450.83RUB4.8983

Երևանում փոփոխություններ են կատարվում երթևեկության կազմակերպման մեջ՝ հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալու համար

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում վերջին շրջանում կատարվել են մի շարք փոփոխություններ երթևեկության կազմակերպման մեջ։ Դրանց հիմնական նպատակը հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության բարձրացումն է՝ այն դարձնելով ավելի հասանելի և ժամանակին սպասարկող։

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հայկ Կոստանյանի խոսքով՝ նման լայնածավալ բարեփոխումների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական գործընթաց է։ Նա նշել է, որ քաղաքապետարանը շարունակում է իրավիճակի մշտադիտարկումը՝ նպատակ ունենալով անհրաժեշտության դեպքում կատարել լրացուցիչ կարգավորումներ և ապահովել երթևեկության առավել հավասարակշռված կազմակերպում։

Փոփոխությունները հատկապես վերաբերում են հասարակական տրանսպորտի համար հատուկ գոտիների ընդլայնմանը, լուսացույցային նոր համակարգերի ներդրմանը և կանգառների վերադասավորմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ