USD383.47EUR449.96RUB4.5602

Երևանում փոփոխվում է երթևեկության կազմակերպման հերթական սխեման

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում։

Մասնավորապես՝

Զավարյան 1Ա հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցք 18/1 հասցեին հարակից ճանապարհահատվածը երթևեկությունը կդառնա միակողմանի։

Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին լինել ուշադիր, հետևել տեղադրված ճանապարհային նշաններին և նախապես պլանավորել երթևեկության երթուղիները՝ խցանումներից խուսափելու համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ