Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակի տվյալները՝ 2026 թվականի հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածի համար։
Ըստ հրապարակված տեղեկության՝ փոշու պարունակությունը մի շարք համայնքներում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
• Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
• Արաբկիրում՝ հունվարի 28-ին, 30-31-ը և փետրվարի 2-ին,
• Նոր Նորքում՝ փետրվարի 1-ին,
• Շենգավիթում՝ գերազանցումներ չեն արձանագրվել։
Միևնույն ժամանակ, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը նշված ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի մակարդակները։