Երևանի քաղաքապետարանը շարունակում է ինքնակամ կառուցապատման դեմ պայքարի քաղաքականությունը՝ նպատակ ունենալով վերադարձնել հանրային նշանակության հողերը քաղաքին։
Վերջին օրերին տարբեր վարչական շրջաններում ապամոնտաժվել են հետևյալ ինքնակամ կառույցները․
• Կենտրոն վարչական շրջան՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի 12 հասցեին կից շինություն
• Նոր Նորք՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքի հարակից տարածք
• Աջափնյակ՝ Նազարբեկյան 11/2 հասցեի տարածք
• Շենգավիթ՝ Արշակունյաց պողոտա 127
Քաղաքապետարանը վերահաստատում է՝ հանրային տարածքների նկատմամբ որևէ ապօրինի զավթում չի հանդուրժվելու։