2024 թվականից Երևանում մեկնարկել է նոր փողոցային լուսատուների տեղադրման ծրագիրը։ Նոր լուսատուները ունեն 3000 Կելվին ջերմատվություն՝ ապահովելով ավելի նուրբ և հարմարավետ լուսավորություն քաղաքային միջավայրում։
2025 թվականի առաջին կիսամյակում արդեն տեղադրվել է շուրջ 6300 նմանատիպ լուսատու։
Ծրագրի հաջորդ փուլով նախատեսվում է բակային հատվածների լուսատուները փոխարինել ավելի տաք լուսով՝ մինչև 2200 Կելվին ջերմատվությամբ լուսատուներով, որոնք առավել հարմարավետ են գիշերային ժամերին: