USD383.94EUR450.25RUB4.8453

Երևանում շարունակվում է թեքահարթակների կառուցման ծրագիրը

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են նոր ու հարմարավետ թեքահարթակների կառուցման աշխատանքները։ Նախաձեռնությունը նպատակ ունի հեշտացնել հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների տեղաշարժն ու առօրյա գործունեությունը մայրաքաղաքում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 400 թեքահարթակ, որոնցից արդեն շահագործման է հանձնվել 200-ը։

Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ աշխատանքները կշարունակվեն՝ ապահովելով քաղաքի ավելի ներառական միջավայր։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ