Մայրաքաղաքում շարունակվում են վերգետնյա հաղորդալարերի ստորգետնյա տեղափոխման աշխատանքները:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հաղորդմամբ, աշխատանքներն արդեն ավարտված են Խորենացի, Ամիրյան, Վարդանանց ու Հանրապետության փողոցներում: Այս պահին գործընթացն ընթանում է Նալբանդյան փողոցում:
«Այս ծրագիրը կնպաստի քաղաքի արտաքին տեսքի բարելավմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների անվտանգ ու արդյունավետ շահագործմանը»,– նշել է Ավինյանը: