2015 թվականից Հայաստանում գործում է «Եկամտային հարկի վերադարձի մասին» օրենքը, որի նպատակը երկրում շինարարության ակտիվացումն էր։ 2021 թվականի սեպտեմբերին կառավարությունը որոշեց աստիճանաբար դադարեցնել Երևանում եկամտահարկի փոխհատուցմամբ բնակարանների ձեռքբերման հնարավորությունը։ Մասնավորապես, 2022 թվականից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում և Արաբկիրում, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից այն կդադարի գործել ամբողջ քաղաքում (սա չի ազդի մինչև այս ամսաթիվը կնքված հիփոթեքային վարկերի վրա)։