USD378.89EUR440.42RUB4.8644

Երևանում թափառող չստերջացված շների կամ անկած կենդանիների դիեր նկատելու դեպքում անհրաժեշտ է ահազանգել

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի փողոցներում կամ բակերում չստերջացված թափառող շներ կամ անկած կենդանիների դիեր նկատելու դեպքում քաղաքացիները պետք է դիմեն «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ։

Ահազանգ ներկայացնելու համար հնարավոր է օգտվել հետևյալ միջոցներից․

▫️ զանգահարել 1-05 հեռախոսահամարով,

▫️ գրել կենտրոնի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան պաշտոնական էջերին,

▫️ կամ գրանցել ահազանգը «Ակտիվ քաղաքացի» էլեկտրոնային հարթակի միջոցով։

Քաղաքապետարանից հորդորում են քաղաքացիներին լինել ուշադիր և պատասխանատու՝ նպաստելով հանրային առողջության, անվտանգության և կենդանիների բարեկեցության ապահովմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ