«Հարյուրավոր հյուրեր արդեն ժամանում են Հայաստան։ Կքննարկենք արհեստական ինտելեկտը, նոր միտումները, թե ուր է գնում աշխարհը, ինչպես է արհեստական ինտելեկտը օգնում և խանգարում բիզնեսին»,- ասաց ԱՏՄ ղեկավար Եսայանը։
Նրա խոսքով, հոկտեմբերի 4-7-ը կայանալիք WCIT 2024/DigiTec գագաթնաժողովը կլինի Հայաստանի ՏՏ ոլորտի ամենամեծ իրադարձությունը և աշխարհում խոշորագույններից մեկը։
Ֆորումին կմասնակցեն NVIDIA-ի, TikTok-ի, Microsoft-ի, վենչուրային հիմնադրամների և տարբեր հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։ Իսկ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ողջույնի խոսքով հանդես կգա առցանց։