Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ 2025 թվականին մայրաքաղաքում տրանսպորտի վճարումների վերահսկողության ընթացքում 354 քաղաքացի տուգանվել է ուղեվարձը չվճարելու համար։
Տվյալների համաձայն՝
- 227 ուղևոր երթևեկել է առանց տոմսի,
- 48-ը օգտվել է արտոնություն ունեցող այլ անձանց քարտերից,
- 79 քաղաքացի վճարումն իրականացրել է միայն ծառայության աշխատակիցների հորդորից հետո։
Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դատարանի որոշմամբ 5 տուգանք բեկանվել է։