ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնաբերել է, որ Երևան քաղաքի Աբովյան 22 հասցեում գործող Villeroy & Boch Armenia խանութ-սրահում վաճառվել են երեխաների համար նախատեսված վտանգավոր բաժակներ։
Խոսքը վերաբերում է հետևյալ հավաքածուներին․
- «Քաղցած արջի պես»,
- «Ուրախ արջի պես»,
- «Մռնչա առյուծի պես»,
- «Քայլիր փղի պես»։
Տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ բաժակների ապակին կարող է կոտրվել ներսից ճնշում գործադրելիս, ինչը վտանգ է ներկայացնում երեխաների առողջության համար։ Որակի շեղման պատճառ է հանդիսացել արտադրության ընթացքում առաջացած չափազանց մեծ ճնշումը՝ չմշակված ապակու ձուլման հետևանքով։
ՇՎՏՄ-ն հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել բաժակները՝ ստանալով ապրանքի արժեքի վերադարձ։