USD382.59EUR452.83RUB4.6184

Երևանում վերելակային ֆոնդի ամբողջական վերազինումը կավարտվի երեք տարվա ընթացքում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ համայնքային բյուջեի միջոցներով յուրաքանչյուր տարի մայրաքաղաքում փոխվում է շուրջ 500 վերելակ․ այս տարի այդ ցուցանիշը կազմել է 507 վերելակ։

«Եթե նույն տեմպը պահպանենք երեք տարի շարունակ, ապա Երևանի հին վերելակային ֆոնդից նշույլ անգամ չի մնա․ այն ամբողջապես կվերազինվի», – ընդգծել է Ավինյանը։

Նոր վերելակները նախատեսված են ապահովելու բնակիչների անվտանգությունը, հարմարավետությունն ու էներգախնայողությունը, ինչը կարևոր դեր ունի քաղաքի բնակելի ֆոնդի արդիականացման ծրագրում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ