USD383.74EUR450.86RUB4.829

Երևանում ժամանակավոր կարգելվի մեքենաների կանգառը մի քանի կենտրոնական հատվածներում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ից մեքենաների կանգառը կարգելվի հետևյալ հատվածներում՝

🔹 Պարոնյան–Ձորագյուղ փողոցի խաչմերուկից մինչև Պարոնյան–Լեոյի խաչմերուկ,

🔹 Աբովյան փողոցում՝

• Աբովյան–Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, աջ կողմում

• Աբովյան–Բուզանդի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, ձախ կողմում։

Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին պահպանել փոփոխված երթևեկության կանոնները և նախապես պլանավորել երթուղիները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ