USD377.97EUR448.2RUB4.8745

Երկար սպասված փոփոխություն․ Հայաստանում կգործարկվի YouTube-ի մոնետիզացիան

Հայաստանում գործող բովանդակություն ստեղծողները շուտով հնարավորություն կունենան եկամուտ ստանալ իրենց YouTube ալիքներից։ Երկրում կգործարկվի տեսահարթակի դրամայնացման համակարգը, որը երկար ժամանակ սպասված նորություն էր տեղական հեղինակների համար։

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ նախարարությունը շարունակելու է համագործակցել համաշխարհային խոշոր գործընկերների հետ։ Նպատակն է ապահովել, որպեսզի հայ ստեղծագործողները և տեխնոլոգիական ընկերությունները լիարժեքորեն ինտեգրված լինեն համաշխարհային թվային էկոհամակարգում։

Նախաձեռնությունը, ըստ նախարարության, միտված է խթանելու թվային ստեղծարար ոլորտը և նոր հնարավորություններ ստեղծելու տեղական բովանդակություն ստեղծողների համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ