USD377.5EUR436.31RUB4.4892

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավիթ Բեկի-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում. Երևանի քաղաքապետարան

Դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավիթ Բեկի-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում։  Դավիթ Բեկի փողոցում (Էրեբունի վարչական շրջանից եկող ուղղությամբ) հետադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով: Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում: Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ) դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով:

Կիսվել :

Նմանատիպ նորություններ