Դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավիթ Բեկի-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում։ Դավիթ Բեկի փողոցում (Էրեբունի վարչական շրջանից եկող ուղղությամբ) հետադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով: Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում: Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ) դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով: