USD383.9EUR450.08RUB4.8848

Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական բարձր պարգև է հանձնել «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին՝ նրա նշանակալի ներդրման համար Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման և պետության հզորացման գործում։

Պարգևատրման արարողության ընթացքում նախագահը շնորհավորել է Զորյանին՝ նշելով.

«Դուք անցել եք օրինակելի ճանապարհ և ձեր գործունեության ընթացքում միշտ գործել եք Հայրենիքին ու պետությանը ծառայելու բարձր զգացումով»։

Նախագահ Խաչատուրյանը ընդգծել է նաև, որ Զորյանի գործունեությունը ոչ միայն խթանել է ինովացիաների զարգացումը, այլև մեծապես նպաստել է Հայաստանի որպես տեխնոլոգիական կենտրոնի կայացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ