Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել ներմուծվող շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների մաքսատուրքերի դրույքաչափերը։
Ինչպես տեղեկացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, քայլը նպատակ ունի ապահովել վառելիքի ներքին շուկայի հավասարակշռությունը՝ պայմանավորված արտադրության ծավալների տեղային կրճատմամբ և պահանջարկի սեզոնային աճով։
Որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օրացուցային օր անց։