«Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջեի վճարը, ապա կազմակերպության անդամ երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել, բայց, հավանաբար, ոչ մեկին չեն վտարի»,- հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կարող է ստեղծվել իրավիճակ, երբ երկու տարվա չվճարում կլինի, երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել», – ասել է Պանկինը:
Հավանաբար, ոչ ոքի չեն վտարի կազմակերպությունից։ Արդեն եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով: 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։