Գերմանիայի ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն Տաուբադելն ասել է, որ իրենք կարող են սկսել հայերի համար առանց վիզայի ռեժիմի ներդրման առաջին քայլերից, որին հաջորդում է ավելի խորը տնտեսական ինտեգրումը և անձնական ու սոցիալական կապերի զարգացումը, որպեսզի հայերի հաջորդ սերունդն արդեն կարողանա օգտվել ԵՄ-ի առավելություններից: Բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչովի խոսքով, Երևանի և Բաքվի հարաբերությունները շարունակում են մնալ լուրջ խոչընդոտ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանում կայունության համար։ Ըստ նրա լիտվացի գործընկեր Անդրիուս Կուբիլիուսի՝ տարածաշրջանում կայուն խաղաղության միակ ճանապարհը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարն է։