USD382.5EUR448.56RUB4.6624

Եվրահանձնաժողովը Google-ին պարտադրել է 2.95 միլիարդ եվրոյի տուգանք

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) ամերիկյան Google կորպորացիային նշանակել է 2.95 միլիարդ եվրո տուգանք՝ առցանց գովազդի շուկայում մրցակցային կանոնների խախտման համար։

ԵՀ տվյալներով՝ 2014 թվականից Google-ը տարիներ շարունակ սեփական ծառայություններին տվել է առավելություն՝ վնաս հասցնելով մրցակիցներին։ Սա դիտարկվել է որպես Եվրոպական Միության գործունեության մասին պայմանագրի 102-րդ հոդվածի խախտում։

Հետաքննությամբ արձանագրվել է նաև կորպորացիայի բիզնես մոդելի մեջ շահերի բախում․ Google-ը միաժամանակ հանդես է եկել որպես գովազդատուների և հարթակների միջնորդ, տեղադրել է գովազդներ և կառավարել սեփական գովազդային շուկան։

Բրյուսելը պահանջել է դադարեցնել նման գործելակերպը և կորպորացիային տվել է 60 օր, որպեսզի ներկայացնի նոր բիզնես մոդել՝ համապատասխանող ԵՄ պահանջներին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ