USD390.14EUR409.14RUB3.75

Եվրասիական զարգացման բանկը մտադիր է մոտ 500 մլն դոլար ներդնել Հայաստանում առաջիկա 3 տարում

ԵԱԶԲ ավագ գործադիր տնօրեն Իլյինի կարծիքով՝ Հայաստանում տարեկան 150-180 մլն դոլարի ներդրումը իրական և իրագործելի գումար է։ Հայաստանում մշակվող նախագծերի թվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրության ծավալների ավելացման ներդրումային ծրագիրը։ Կա նաև Առևտրի համաշխարհային կենտրոնի կառուցման նախագիծ։ Սպասվում է, որ «Ռենշինը» պաշտոնական հայտ կներկայացնի երկրորդ կիսամյակում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը դիմել է ԵԱԶԲ-ին՝ ատոմակայանի արդիականացման ծրագրի ֆինանսավորման համար։ Բանկը հայտնել է իր պատրաստակամությունը և սպասում է հայկական կողմի որոշմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ