USD390.51EUR449.98RUB4.8075

Եվրոպայում գազի պաշարները կարող են չբավարարել անկանխատեսելի հանգամանքների դեպքում

Եվրոպական պահուստարաններում գազի պաշարները կարող են ձմռանը չբավարարել՝ անկանխատեսելի հանգամանքների, այդ թվում՝ եղանակի կտրուկ ցրտելու կամ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների դադարեցման դեպքում:

Bloomberg-ի տեղեկություններով՝ Եվրոպայի գազապահեստարաններն արդեն գրեթե 90%-ով լցված են նախատեսված ժամկետից ավելի քան երկու ամիս առաջ։ Այս պահուստները պետք է բավարականացնեն, բայց այն դեպքում, եթե «ինչ-որ անսպասելի բան տեղի չունենա»։

Նշվում է, որ պաշարների զգալի մասը մնացել է անցած ձմռանից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ եղանակը սպասվածից շուտ է տաքացել։ Այս սեզոնին իրավիճակը կարող է ճիշտ հակառակը լինել, և անսպասելի ցրտի դեպքում Եվրոպային գազը չի բավականացնի։

Բացի այդ, այս տարի Եվրոպան չունի հեղուկացված բնական գազի (LNG) նույն տպավորիչ պաշարները, որոնք 2023 թվականին լցրել էին եվրոպական երկրների ափերի մոտ լցանավերը և էներգիայի լրացուցիչ աղբյուր ծառայել։ LNG-ի ներմուծումը Եվրոպա այս ամառ նվազել է 15-20%-ով՝ նախորդ երկու տարիների հետ համեմատ, քանի որ ասիական երկրները համաձայնել են այն մատակարարների համար ավելի բարենպաստ գներով ձեռք բերել:

Եվս մեկ գործոն, որը կարող է հանգեցնել Եվրոպայում գազի դեֆիցիտի, Ռուսաստանից վառելիքի մատակարարումն է։ 2024 թվականի դեկտեմբերին ավարտվում է պայմանագրի ժամկետը, որով Ռուսաստանն Ուկրաինայի տարածքով գազ է արտահանում ԵՄ որոշ երկրներ, այդ թվում՝ Հունգարիա։ Եթե այն չերկարաձգվի, ապա այս երկրներում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը կսրվի։

Bloomberg-ի տվյալներով՝ Եվրոպայում գազի գները զգալիորեն ցածր են, քան 2022 թվականին, բայց դեռևս գրեթե ավելի են, քան Ուկրաինայում հակամարտությունից առաջ։ Սա վկայում է այն մասին, որ եվրոպական երկրներին դեռևս չի հաջողվել հաղթահարել էներգետիկ ճգնաժամը։ Եթե հանգամանքների բարենպաստ զարգանան և Եվրոպան բավականաչափ գազ ունենա, ապա մինչև դեկտեմբերի վերջ գները կարող են նվազել։ Եթե ներկայում Նիդերլանդների TTF հանգույցում գազի գինը կազմում է մոտ 40 եվրո մեկ մեգավատ/ժամի դիմաց, ապա տարեվերջին այն կարող է նվազել՝ հասնելով 25 եվրո մեկ մեգավատ/ժամի դիմաց։ Բայց առայժմ դրա համար ոչ մի երաշխիք չկա։

Ուկրաինական տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։ Հուլիսին Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել էր, որ այն դժվար թե երկարաձգվի։ Այս որոշումը մտահոգություն է առաջացրել մի շարք երկրներում, մասնավորապես՝ Հունգարիայում, որի համար գազի հիմնական մատակարարը մնում է Ռուսաստանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ