YouTube-ի Mrwhosetheboss և DIY Perks ալիքների հեղինակներ Արուն Մայնին և Մեթյու Պերքսը ստեղծել են 200 կգ-ից մի փոքր պակաս քաշով iPhone 15 Pro Max-ի երկու մետրանոց աշխատանքային կրկնօրինակը։ Բլոգերները հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ սմարթֆոնի աշխարհում ամենամեծ պատճենը ստեղծելու համար: Այս նվաճումը պաշտոնապես գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Սարքի բարձրությունը 182 սմ է, իսկ քաշը՝ 200 կգ-ից մի քիչ պակաս։ Սմարթֆոնը 24 միջուկանի Intel Core i9 պրոցեսորի վրա հիմնված համակարգիչ է՝ AMD Radeon RX 6950 XT վիդեո քարտով և 128 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Սարքը կառավարվում է Bliss օպերացիոն համակարգի միջոցով՝ Android-ի համակարգչի համար հարմարեցված տարբերակ՝ iOS ոճի աշխատասեղանով: Բացի այդ, «հսկա iPhone»-ն աջակցում է Windows-ին: Գաջեթի էկրանը հիմնված է LG Signature OLED հեռուստացույցի վրա։ Օգտագործված տեսախցիկներն են Canon EOS R5 և Sony RX10 Mark 4: Փորձարկման ժամանակ Արուն Մայնին սարքը տեղադրեց անիվներով տակդիրի վրա և շրջեց Լոնդոնով մեկ: Նա անհպում վճարում է կատարել, զանգահարել է ընկերոջը, հաղորդագրություն է ուղարկել Թիմ Կուկին, ֆիլմ դիտել ու խաղացել։ Ինչպես խոստովանում են բլոգերները, iPhone 15-ի երկու մետրանոց տարբերակի ստեղծումն իրենց արժեցել է ավելի քան 100 հազար դոլար, իսկ աշխատանքը տևել է մեկ տարի։