USD384.12EUR445RUB4.8814

«Յուվենտուսի» ակադեմիան Հայաստանում կունենա երեք մարզաբազա

«Յուվենտուսի» ակադեմիան Հայաստանում կունենա ընդհանուր առմամբ երեք մարզաբազա — երկուսը Երևանում, մեկան էլ Նոր Հաճնում — որոնցում կարող են մարզվել մինչև 2000 պատանի ֆուտբոլիստներ։

Ակադեմիաները կներկայանան միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներով, ներառելով բաց ու փակ, բնական ու արհեստական խաղադաշտեր, ինչպես նաև գիշերային լուսավորության համակարգ։

Ուսման պայմաններն ակադեմիաներում կլինեն ինչպես վճարովի, այնպես էլ անվճար, ինչը կախված կլինի պատանու ակադեմիական առաջադիմությունից ու արդյունքներից: Լավագույն սաներն ամեն տարի հնարավորություն կունենան մեկնել Թուրին ու մարզվել «Յուվենտուսի» գլխավոր ակադեմիայում, ինչպես նաև մասնակցել ընկերական հանդիպումների։

Երևանում, «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, արդեն մեկնարկել են առաջին բազայի կառուցման աշխատանքները: Համալիրն ունենալու է բազմաֆունկցիոնալ մարզադաշտ, տրիբունաներ մինչև 2000 հանդիսատեսի համար, ստորգետնյա կայանատեղի, հյուրանոց, ինչպես նաև Հայաստանում առաջին մասնագիտացված մարզաբժշկական կլինիկան ու վերականգնողական կենտրոնը:

Ճարտարապետությունն ու նախագիծն իրականացվում են «Ավագյան ճարտարապետներ» բյուրոյի կողմից:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ